Մեր Մասին

Հակիրճ բնութագիրը
Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի «Առաջին ստուդիան» հիմնադրվել 2007-ի սեպտեմբերին՝ նպատակ ունենալով լուսաբանելու 5000 ուսանող ունեցող ԲՈՒՀ-ի անց ու դարձը, գիտակրթական գործունեությունը, ինչպես նաեւ ներգրավելու երիտասարդությանը հասարակական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ քաղաքական կյանքին: ԳՊՄԻ «Առաջին ստուդիան» իր հաղորդումները հեռարձակում է «Շիրակ» ՀՌԸ եթերով ամեն կիրակի, ժամը 19:30-ին:
«Առաջին ստուդիան» պատրաստում եւ «Շիրակ» ՀՌԸ եթերով լրագրից հետո, ինչպես նաեւ արտահերթ ցուցադրում է բազմաբնույթ տեսաֆիլմեր /հետաքննական, տեղեկատվական, դիմանկարային, գովազդային եւ այլն/:
«Առաջին ստուդիա»յի պատրաստած հաղորդումները լրացրին նման բովանդակությամբ հաղորդումների պակասը մարզային հեռուստաընկերությունների եթերում:

 
Design by Wordpress Theme | Bloggerized by Free Blogger Templates | free samples without surveys